news.am: Հաջակցություն Արցախի բողոքի ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են իրականացնում ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ, որպեսզի նամակի հետ հանձնեն գրասենյակին։ Ակցիայի մասնակիցները խնդրում են մարդասիրական քայլեր ձեռնարկել Արցախում ծայրահեղ ծանր վիճակում հայտնված բնակչությանն օգնելու համար։
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մտահոգիչ է հասարակության անտարբերությունը։
«Ինձ ամենաշատը ցավեցնում է հասարակության անտարբերությունը, եւ այն որ դեռ աջակցում են այս իշխանությանը։ Կոնկրետ այս ակցիան քաղաքական չէ, մարդասիրական քայլեր ենք պահանջում ՄԱԿ-ից, ինչո՞ւ չեք միանում։ Իսկ Աննա Հակոբյանը միաժամանակ իր ընթրիքից է լուսանկարներ հրապարակում, նա ամոթի զգացում չունի։ Այսինքն՝ ի՞նչ է ուզում ասել՝ դուք այդտեղ սովի եք մատնված, ես այստեղ իմ երեխաներին վիտամիններով եմ կերակրում։ Ապուշ է պետք լինել չհասկանալու համար նրա ուղերձները։ Նայում ես այդ գրառման հավանություններին ավելի մեծ ցավ ես ապրում»,- նշեց նա։
Նշենք, որ վերջին օրերին քաղաքացիներն ակցիաներ են իրականացրել նաեւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատների մոտ։
Հիշեցնենք, որ վարչապետի տիկինը երեկ հրապարակում էր արել՝ նշելով, որ «այդ օրվա ընթրիքը պատրաստել է իրենց աճեցրած բանջարեղենով»։
comment.count (0)