Ադրբեջանի ԱԳՆ-ն Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը «սադրանք» է որակել
22:12 - 26 հուլիսի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը «սադրանք» է որակել

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է որակել Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ 

«Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ 

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը պնդել է, թե «Մոսկվայի բանակցություններից անմիջապես հետո հայկական կողմի այս քայլը, ցույց է տալիս, որ ՀՀ-ն անկեղծ չէ գործընթացում(խաղաղության-խմբ.) և մտադրություն ունի շփոթեցնել միջազգային հանրությանը՝ սրելով իրավիճակը»։

«Այս սադրանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի՝  «տարածաշրջանում հումանիտար լարված իրավիճակի» մասին պնդումները ոչ այլ ինչ են, քան իրենց մանիպուլյացիաներն ու անօրինական գործունեությունը շարունակելու մտադրություն»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն, հիշեցնելով, որ հայկական կողմը հրաժարվել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով Արցախ հումանիտար օգնություն հասցնելուց, ապա Արցախում Ասկերան-Աղդամ ճանապարհը բետոնե պատնեշներով փակելու ակցիան, նշում է, թե «այս քայլերը հակասում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարություններին»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաեւ նշում է, թե «Հայաստանում Եվրոպական միության առաքելության և դիվանագիտական կորպուսի ներգրավվածությունը այս սադրանքին ցույց է տալիս, որ սա նախապես ծրագրված քայլ էր»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել