Երևանի ավտոբուսներում մետաղադրամներ ընդունող և մանրադրամ վերադարձնող սարքեր են տեղադրվել
19:25 - 31 հուլիսի, 2023

Երևանի ավտոբուսներում մետաղադրամներ ընդունող և մանրադրամ վերադարձնող սարքեր են տեղադրվել

Մինչ միասնական տոմսային համակարգի ներդրումը, Երևանի ավտոբուսային երկու երթուղիներում մետաղադրամներ ընդունող նոր սարք է տեղադրվել: Նախկին 100 դրամանոցներ ընդունողի փոխարեն նոր սարքավորումն ընդունում է 50, 100, 200 ու 500 դրամանոցներ և վերադարձնում մանրադրամը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«35 և 74 համարի «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներում նորամուծություն արեցինք. փորձնական տեղադրել են մանրադրամը վերադարձնող սարքավորում, որպեսզի ուղևորները վարորդին գումար չտան: Սա ժամանակավոր լուծում է, մինչև կանցնենք տոմսային միասնական համակարգին»,- ասում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը: 

Փոփոխությունն արվել է ուղեվարձի գումարը վարորդին չտալու, նրա ուշադրությունը չշեղելու նպատակով: Քաղաքացիների համար սա դեռ նորություն է, անսովոր, բայցև՝ կարևոր: Կփակցվեն նաև հուշող պաստառներ:   

Վարորդները խնդրում են ավտոբուսից օգտվել՝ ունենալով մետաղադրամ: Մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտի պատասխանատուները շեշտում են՝ լուծումը ժամանակավոր է:  Հանրային տրանսպորտի բարեփոխման ծրագրով բոլոր ավտոբուսներում կներդրվի միասնական տոմսային համակարգ:   

Կից՝ տեսանյութի հղումը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել