Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը դատարանի կողմից չի փոփոխվել․ ԲԴԽ
12:41 - 02 օգոստոսի, 2023

Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը դատարանի կողմից չի փոփոխվել․ ԲԴԽ

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը չի փոփոխվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲԴԽ մամուլի ծառայությունից;

Ի պատասխան մամուլի հրապարակումների՝ «Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը պարզաբանում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը դատարանի կողմից չի փոփոխվել։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից գործն ուղարկվել է նոր քննության, սակայն խափանման միջոց ընտրված կալանքը թողնվել է անփոփոխ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել