Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մայրաքաղաք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել։ Այս մասին հայտնել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Հետևաբար, բոլոր «լուրերը», թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երևանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու կեղծ են»,- ասել է Շարմազանովը, որի խոսքերն է մեջբերել կուսակցության լրատվական ծառայությունը։
«ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ մեկին ու այդ թվում Անդրանիկ Թևանյանին չի առաջարկել դիտարկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը։
ՀՀԿ քաղաքական օրակարգը հստակ է ու պարզ.
1. Կապիտուլյանտի հեռացում։
2. Արցախի հարցի հայանպաստ լուծում՝Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
3. Հայաստանի ազգային պետականության պահպանում»,- ասել է նա։
comment.count (0)