Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի գլխավորած պատվիրակությանը։
Ղազարյանը, խոսելով ՆԳՆ-ում ընթացող բարեփոխումների մասին, մանրամասնել է հատկապես ենթակա ծառայություններում իրականացվող աշխատանքները, հայտնում են գերատեսչությունից։
Սինհան նույնպես ընդգծել է առկա սերտ հարաբերություններն ու գործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։
Հանդիպմանը քննարկվել են գործակցության հետագա ուղղությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
comment.count (0)