Ռուս խաղաղապահները հրելով հեռացրին օդանավակայանի մուտքը փակած ավտոմեքենան
11:25 - 16 օգոստոսի, 2023

Ռուս խաղաղապահները հրելով հեռացրին օդանավակայանի մուտքը փակած ավտոմեքենան

Արցախում ռուս խաղաղապահները հրելով հեռացրին Ստեփանակերտի օդանավակայանի մուտքը փակած ավտոմեքենան։

Արթուր Օսիպյանի խոսքով այս պահին ևս մուտքը փակ է, բայց արդեն ռուսական զրահափոխադրիչով։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Արցախի Հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը և Արցախի մի խումբ քաղաքացիներ փակել էին ՌԴ խաղաղապահ զորախմբի ճանապարհը դեպի Ստեփանակերտի օդանավակայան։ Ակցիայի մասնակիցների պահանջը Լաչինի միջանցքի բացումն է։ 

Այսօր առավոտյան դեպի Ստեփանակերտի օդանավակայան մուտքը շարունակում էր արգելափակված մնալ։ Արթուր Օսիպյանը հայտնել էր, որ ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանի մուտքը արգելափակած մեքենային են մոտեցրել զրահափոխադրիչ։ 

Ռուս խաղաղապահներն Օսիպյանին հորդորել էին հեռացնել ավտոմքենան, հակառակ դեպքում կանցնեն դրա վրայով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել