12  օր է՝ Հելեն Դադայանի աճյունը Գորիսում է. հարազատները սպասում են խաղաղապահների պատասխանին |news.am|
12:32 - 26 օգոստոսի, 2023

12 օր է՝ Հելեն Դադայանի աճյունը Գորիսում է. հարազատները սպասում են խաղաղապահների պատասխանին |news.am|

news.am: Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետեւանքով  զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը արդեն 12 օր է, ինչ շարունակում է մնալ Գորիսում, ասել է Հելեն Դադայանի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը՝ նշելով, որ Արցախի կառավարությունը միջնորդագիր է ներկայացրել ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ աճյունը տեղափոխելու խնդրանքով, իրենք դեռ սպասում են պատասխանի:

«Դեռ սպասում ենք խաղաղապահների որոշմանը, Կարմիր Խաչին էլ չի հաջողվում տեղափոխել, Ադրբեջանը չի թույլատրում: Ծնողները չեն ցանկանում իրենք գալ Հայաստան եւ այստեղ հուղարկավորեն, նրանք ցանկանում են Ճարտարում հուղարկավորել իրենց երեխային: Հույս ունեմ, որ մի արդյունքի կհասնենք, մի տարբերակ կգտնեն»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել