Վաղը Հայաստանի ամբողջ տարածքում տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանն էապես կնվազի
06:00 - 01 նոյեմբերի, 2019

Վաղը Հայաստանի ամբողջ տարածքում տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանն էապես կնվազի

Արտակարգ իրավիճակների նախարարությունն զգուշացնում է՝ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում սպասվում է -1-ից -3, հողի մակերևույթին՝ -4-ից -5 աստիճան։

Այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-ին երկրի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 1-ին, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով բեռնատարների համար փակ է: Որպես այլընտրանքային է սահմանվել Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել