Ավտոմեքենան ընկել է ջրանցքը․ կա երեք զոհ
18:27 - 27 օգոստոսի, 2023

Ավտոմեքենան ընկել է ջրանցքը․ կա երեք զոհ

Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։03-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր ուղի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է ջրատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Վեդի-Նոր ուղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 2008 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրանցքում:

Փրկարարները քարշակման միջոցով կողաշրջել են ավտոմեքենան, դուրս բերել վարորդի և ուղևորներից մեկի (Վ․ Ս․, ծնված 2010 թ.) դիերը, ամբարձիչի միջոցով ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և մյուս ուղևորի (Է․ Ղ․, ծնված 2008 թ.) դին, հոսանքազրկել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին»,- նշվում է ՓԾ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել