Ալեն Սիմոնյանը Լևոն Երանոսյանի գործով դատարանում է |factor.am|
09:12 - 01 նոյեմբերի, 2019

Ալեն Սիմոնյանը Լևոն Երանոսյանի գործով դատարանում է |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը: Այսօրվա նիստին որպես տուժող դատարան էր եկել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա ասաց, որ նյութական պահանջ չունի: Դատական նիստի մեկնարկին դատարանը ընթերցեց տուժողներից Զավեն Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի գրությունը, որով նա նշում էր, որ առողջական խնդիրներ ունի և այսօրվա նիստին ներկայանալ չի կարող:

Եգորյանը խնդրում էի նիստը հետաձգել, դատարանը, սակայն, հաշվի առնելով կողմերի առարկությունները նիստը չհետաձգեց: Լևոն Երանոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Ըստ նախաքննական մարմնի՝ 2018 թ. ապրիլին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել