Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը Թուրքիայի և Խորվաթիայի հետ խաղերին ընդառաջ

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

Սեպտեմբերի 3-ին հավաքին միացել էին հետևյալ ֆուտբոլիստները՝ 

Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»  
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»  
Վարազդատ Հարոյան – «Աստանա»
Կամո Հովհաննիսյան – «Աստանա»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու» 
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու» 
Սերգեյ Մուրադյան – «Նոա» 
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ» 
Արտակ Դաշյան – «Փյունիկ» 
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ» 
Արթուր Սերոբյան – «Կասա-Պիա»

Ավելի ուշ թիմին միացել են Գեորգի Հարությունյանը (Կրասնոդար), Էդուարդ Սպերցյանը (Կրասնոդար), Ուգոչուկվու Իվուն (Ռուբին) և Ստանիսլավ Բուչնևը (Փյունիկ)։ Սեպտեմբերի 4-ին թիմին կմիանան Հրանտ-Լեոն Ռանոսը (Բորուսիա), Նաիր Թիկնիզյանը (Լոկոմոտիվ), Լուկաս Սելարայանը (Ալ-Ֆաթեհ) և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը (Բոկա Խունիորս):

Սեպտեմբերի 5-ին հավաքականի շարքերը կհամալրեն Անդրե Չալըշըրը (Բրոմապոյկարնա), Ստյոպա Մկրտչյանը (Օսիեկ), Տիգրան Բարսեղյանը (Սլովան), Վահան Բիչախչյանը (Պոգոն) և Սարգիս Ադամյանը (Քյոլն):

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին մրցակցի հարկի տակ կխաղա Թուրքիայի հավաքականի դեմ, իսկ սեպտեմբերի 11-ին սեփական հարկի տակ կընդունի Խորվաթիայի հավաքականին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն