ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և նրա տիկնոջը՝ Օլենա Զելենսկային։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի տիկնոջ ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարից։
Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը երեկ մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք և մասնակցել Առաջին տիկնանց և պարոնների ամենամյա գագաթնաժողովին։ Թեև գագաթնաժողովի թեման հոգեկան առողջությունն է, այնուամենայնիվ Հակոբյանն իր ելույթում անդրադարձել է նաև Արցախի շրջափակմանը և դրա հետևանքով այնտեղ գտնվող 30 հազար երեխաների իրավունքներին։
«Գագաթնաժողովի ժամանակ խոսեցի խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին։ Բարձրացրեցի Լաչինի միջանցքի բլոկադայի արդյունքում 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման և կյանքի անմարդկային պայմանների հարցը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
comment.count (0)