tert.am: Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Լատվիայի ընտրանու նկատմամբ հաղթանակի (5-0) և Հայաստանի հավաքականի հետ առաջիկա խաղի մասին։
«Մենք ասացինք, որ առաջին րոպեներից պետք է լուրջ լինենք, և այդպես էլ կա, և բարեբախտաբար վաղ գոլը հեշտացրեց մեր գործը։ Մենք որոշ խաղացողների հանգիստ էինք տվել: Կովաչիչն ու Մայերը մկանային խնդիրներ են զգացել, բայց կարծում եմ, որ դա մեծ խնդիր չէ և նրանք պատրաստ կլինեն Հայաստանի հավաքականի դեմ խաղին։ Մենք չէինք ուզում ռիսկի դիմել:
Այժմ մեզ սպասվում է արտագնա խաղ, թերևս՝ ամենադժվարը: Երկուշաբթի օրը նույնպես պետք է լուրջ լինենք։
Հայաստանի հավաքականը որակյալ ֆուտբոլ է ցուցադրում։ Նրանք հաղթել էին նաև Ուելսին: Մեզ համար նրանց ոչ-ոքին լավ արդյունք է, բայց և արդյունք, որը ապացուցում է, որ պետք չէ թերագնահատել Հայաստանի հավաքականը և այնտեղ պետք է շատ զգույշ խաղալ»,- մեջբերում է Դալիչին Խորվաթիայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Հաջորդ՝ 6-րդ տուրում, Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 11-ին Երևանում կընդունի Խորվաթիայի ընտրանուն։ Երկու թիմերն էլ իրենց ակտիվում ունեն 7-ական միավոր։
comment.count (0)