«ԿԳՄՍ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել»․ Անդրեասյանը՝ մանկապարտեզների աշխատողների՝ ՔՊ-ի հանրահավաքին մասնակցելու մասին |news.am|

news.am: Զոհված զինծառայողների ծնողները «Ամոթ, թուրք» վանկարկումներով եւ սոլոցներով ուղեկցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:

Նախարարը խնդրեց իրեն հանգիստ թողնել, քանի որ ինքը հուղարկավորության է մասնակցում, իսկ հարցերը հետո կուղղեն:

Հարցին, թե տեղյա՞կ է նախարարն արդյոք, որ ուսուցիչներն ու մանակապարտեզի աշխատողները ՔՊ թեկնածուի հանրահավաքին են մասնակցել, նա ասաց, որ այդ մասին հայտարարությամբ են հանդես եկել:

Նշենք, որ վարչական ռեսուրսի չարաշահման մասին հայտնել էր քաղաքացի Արթուր Չախոյանը։

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը քաղաքական ուժերին կոչ էր արել զերծ մնալ կրթական հաստատություններում քարոզչություն իրականացնելուց

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ էին հավաքված, երբ Կարեն Գիլոյանն ու ԿԳՄՍ նախարարը անցան դատարանի բակով, որպեսզի մասնակցեն լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի հուղարկավորությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով