tert.am: Այսօր ՀՀ ԱԺ-ն թերևս կարող էր առաջին կետով քննարկեր ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության հետ կապված շնորհավորանքի ուղերձ հղելու հարցը։
Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորը Հայաստանի ամենաբարձր ամբիոնից հայ ժողովրդի, իր կուսակիցների անունից ևս մեկ անգամ շնորհավորեց Սամվել Շահրամանյանին։
Ըստ Մանուկյանի՝ Արցախի ԱԺ-ն հանդես բերեց վճռականություն և միասնականություն։
Նա ասաց, որ Արցախում շատ պատասխանատու փուլում է նորընտիր նախագահն ստանձնում պաշտոնը, երբ ռազմաքաղաքական, հումանիտար և ներքին կյանքը լարված է։
«Արցախում ընտրված նախագահից հայ ժողովուրդն ակնալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու կարողություն և մարտահրավերներին դիմակայելու ունակություն և կամք»,- նշեց պատգամավորը։
Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե որքան էլ զարմանալի է, բայց պաշտոնական Երևանից մինչև օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախ՝ Սամվել Շահրամանյանին չի հղվել։
comment.count (0)