Պետք է վստահ լինենք, որ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է, սպասեք մի քանի ժամ. Հայկ Մամիջանյան |aysor.am|
14:02 - 12 սեպտեմբերի, 2023

Պետք է վստահ լինենք, որ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է, սպասեք մի քանի ժամ. Հայկ Մամիջանյան |aysor.am|

aysor.am: Աշխարհաքաղաքական դերակատարներից միայն Ռուսաստանն է, որ Արցախի նախագահի ընտրությանը որևէ բացասական արձագանք չի արել, այս մասին լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
 

Սրանից ելնելով, ըստ նրա, կարելի է անել հետևություն` ինչքան էլ Հայաստանի իշխանությունը փորձի քարոզել, թե Արցախը չունի դաշնակիցներ, պետք է շեշտել` Արցախն ունի դաշնակիցներ:
 
«Դա տեսանելի է թե' հրապարակային, թե' ոչ հրապարակային հայտարարություններով», - նշեց Մամիջանյանը:
 
Նա կոչ է անում սպասել մի քանի ժամ ու հասկանալ, թե ինչ գործընթաց է տեղի ունենում ու ինչ արդյունքներ գրանցեց Արցախի նոր ղեկավարությունը:
 
«Պետք է վստահ լինենք, որ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է, պետք է արձանագրենք, որ Արցախում իրավիճակը օրհասական է, բայց բոլոր նրանք, ովքեր Արցախում ունեն բարեկամներ, հարազատներ, կարող են տեղեկանալ, որ խոսքը կյանքի ու մահվան ժամերի հարց էր, այնպես որ` որոշումներն ու գործընթացները պետք է գնահատել փաթեթային»,- նշեց Մամիջանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել