Ռուսաստանի աղետալի ներխուժումն Ուկրաինա նշանակում է, որ Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի․ Փաշինյան |tert.am|
20:43 - 13 սեպտեմբերի, 2023

Ռուսաստանի աղետալի ներխուժումն Ուկրաինա նշանակում է, որ Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի․ Փաշինյան |tert.am|

tert.am: «Ռուսաստանի աղետալի ներխուժումն Ուկրաինա նշանակում է, որ Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի, նույնիսկ այն դեպքում, երբ մեծանում են մտավախություններն Ադրբեջանի հետ բաց հակամարտությանը վերադառնալու մասին»,- գրել է POLITICO-ն՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Կառավարության ղեկավարը վերջերս հարցազրույց է տվել պարբերականին։

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում փոխվել են Ռուսաստանի կարողությունները»,- ասել է Փաշինյանը՝ «ընդունելով, որ Մոսկվան ձգտում է խուսափել Ադրբեջանին և նրա մերձավոր դաշնակից Թուրքիային օտարացնելուց, որոնք երկուսն էլ Կրեմլի համար ռազմավարական նշանակություն են ունեցել անցյալ տարի Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր»։

«Մեր ռազմավարությունը պետք է լինի՝ փորձել այս իրավիճակում առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունը ուրիշներից»,- հավելել է նա։

«Մենք ուզում ենք ունենալ անկախ երկիր, ինքնիշխան երկիր, բայց ստիպված ենք ուղիներ ունենալ, որպեսզի չհայտնվենք Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիսի և Հարավի բախումների կենտրոնում… Չի կարող լինել դեպք, երբ Հայաստանը դառնա «պրոքսի»։ Սա անթույլատրելի է»»,- հավելել է Փաշինյանը։

Ըստ լրատվամիջոցի՝ Փաշինյանն ասել է, որ «ամեն անգամ, երբ (Ադրբեջանի հետ-խմբ․) հակամարտությունը բռնկվում էր», Ռուսաստանը «պարզապես անկայուն էր» (որպես դաշնակից-խմբ․):

«Մոդելը, որով մենք խնդիրներ ունենք մեր հարևանների հետ, և մենք պետք է հրավիրենք ուրիշներին պաշտպանելու մեզ, կարևոր չէ, թե ովքեր են նրանք, շատ խոցելի մոդել է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել