«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր դիտորդի նկարահանած այս տեսանյութում հստակ երևում է, որ այսօր Պոլիտեխնիկական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը Տիգրան Ավինյանը զբաղվել է նախընտրական քարոզչությամբ, որը համատեղել է այնպիսի ծառայություններ խոստանալով, որոնք կապ չունեն համայնքային իշխանության լիազորությունների հետ (հետևապես նախընտրական խոստում չեն)։
Նշվածի մասով «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔՕ 221-րդ հոդվածով»։
comment.count (0)