Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռներ կտեղափոխվեն. Արցախի իշխանության որոշումը
15:26 - 17 սեպտեմբերի, 2023

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռներ կտեղափոխվեն. Արցախի իշխանության որոշումը

Արցախի իշխանությունները որոշում են կայացրել թույլ տալու Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

Շեշտվում է, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։

«Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել