Ես եկել եմ իմ բալիկների հետ և քվեարկեցի հանուն բոլոր բալիկների ապագայի. Երվանդ Թարվերդյան
 |tert.am|
15:39 - 17 սեպտեմբերի, 2023

Ես եկել եմ իմ բալիկների հետ և քվեարկեցի հանուն բոլոր բալիկների ապագայի. Երվանդ Թարվերդյան |tert.am|

tert.am: Ես եկել եմ իմ բալիկների հետ և քվեարկեցի հանուն բոլոր բալիկների ապագայի:

Այս մասին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը:

«Հանուն բալիկների, հանուն նրանց համար իսկապես երջանիկ և լավ քաղաք ապահովելու, և այս խորհրդանշական օրը թող Աստծու կամոք իր արդյունքը տա: Եվ թող այսօր մեր պետությունում իսպառ վերանա քաղաքական մոնոպոլիան, որպեսզի բոլորը անգամ ստիպված համախմբված կառուցեն մեր պետությունը»,- ասել է նա:

Թարվերդյանը նշեց, որ ավելի քան վստահ է, որ խախտումներ կլինեն այս ընտրություններում:

«Մեր ժողովուրդի մեջ կան մի շարք անձնավորություններ, որոնց հիմնական առաքելությունը ծառայելն է, նրանց համար էական չէ, թե ում են ծառայում, մի օր հանրապետականներին մի օր գործող իշխանություններին, նրանք սովոր են կռացած ման գալ»,- ասել է նա:

Նա հավելեց, որ իր նպատակը քաղաքացու վստահություն ստանալն է, այլ ոչ թե մյուսներին խաղթելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել