Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման առաջարկին։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի՝ ԿԽՄԿ-ն այսօր դիմել է ադրբեջանական կողմին և նախնական տեղեկություն հայտնել, որ մյուս կողմը (Արցախը-խմբ․) համաձայնություն է տվել ստեպտեմբերի 18-ից Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհներով բեռների զուգահեռ ընդունմանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ից նշում են՝ սպասվում է, որ մոտ ժամանակներս ԿԽՄԿ-ն պաշտոնական նոտա կներկայացնի ադրբեջանական կողմին այս հարցով։
Ադրբեջանական կողմը կրկին պնդում է՝ պատրաստ են կազմակերպել Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործմանը՝ Ադրբեջանի օրենսդրության պահանջներին համապատասխան։
comment.count (0)