Երևանի բնակիչ Անուշ Հայրապետյանը 8/1 ընտրատեղամասում ընտրողների մատյանում ստորագրելիս հայտնաբերել է հինգ տարի առաջ մահացած հոր անունը ու քվեարկությունը կիսատ թողած՝ դուրս է եկել։ Ասում է՝ դեռ նախորդ ընտրության ժամանակ է զգուշացրել, որ ցուցակներից նրա անունը հանվի։
«Խնդրեցի, որ անցաթերթիկը, որը հորս է բաժին հասնում, իմ աչքի առաջ անվավեր դարձնեն, թույլ չտվեցին, անունը չջնջեցին, ինքս էլ չընտրեցի, որովհետև վրդովված էի, այլևս հավատ չկա»,- ասաց նա։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Թերեզա Կարապետյանն էլ ասաց, որ այն, ինչ պահանջել է քաղաքացին, դուրս է հանձնաժողովի իրավասություններից․ «Մենք բացատրեցինք, որ անձնագրայինն է այդ ցուցակները կազմում և վարում»։
Տեսանյութը՝ a1plus.am-ում
comment.count (0)