Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիան չի կատարել իր խոստումները |armenpress.am|
21:42 - 17 սեպտեմբերի, 2023

Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիան չի կատարել իր խոստումները |armenpress.am|

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում Շվեդիայի կողմից Անկարային տված խոստումները դեռ չեն կատարվել։ Այժմ Շվեդիայի հայտի հաստատման որոշումը պետք է կայացնի Թուրքիայի խորհրդարանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Արևմուտքն անընդհատ ասում է Շվեդիա, իսկ մենք ասում ենք՝ քանի դեռ մեր խորհրդարանը որոշում չի կայացրել, չենք կարող ասել՝ այո կամ ոչ։ Նախ՝ Շվեդիան պետք է կատարի իր պարտավորությունները։ Մեզ ասում են, որ իրենք օրենք են ընդունել, բայց օրենք ընդունելը քիչ է, պետք է կիրառել։ Ստոկհոլմի փողոցներում ահաբեկչական գործողությունները շարունակվում են։ Փաստորեն մեզ տված խոստումները չեն կատարվել։ Ի՞նչ դիրքորոշում կընդունի իմ խորհրդարանը, թող հետևեն։ Եթե ուզում են, որ մենք հարցը մտցնենք խորհրդարան, մենք դա կանենք, բայց որոշումը կկայացնի խորհրդարանը»,- ասել է Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելուց առաջ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել