ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ․ սեպտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի և քվեարկության ողջ ժամանակահատվածում, առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մինչև ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացված հաղորդումների քրեաիրավական շարժընթացը և այդ կապակցությամբ կատարված աշխատանքները։
Ըստ այդմ՝ Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, այսինքն՝ 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած շրջանում, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն և վարչական շրջանների քննչական բաժիններ ստացվել և ուսումնասիրվել է ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ 8 հաղորդում։ Նշված բոլոր հաղորդումների առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Մասնավորապես դրանցից՝
Վերոնշյալ բոլոր քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։
2023թ․ սեպտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն ստացել է քվեարկության ընթացքում, այսինքն՝ ժամը 8:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ընտրական կամ ընտրությունների հետ կապված այլ բնույթի հանցագործությունների մասին 2 հաղորդում։ Նյութերի ուսումնասիրության արդյունքում կազմվել է դրանց առթիվ քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն։
Հաղորդումներից մեկը վերաբերել է առերևույթ քաղաքացու կողմից մեկից ավելի անգամ քվեարկելուն, որով պարզվել է, որ կրկնաքվերակությունը նույնականացման քարտը սարքավորման մեջ անցկացնելու հետ կապված տեխնիկական խնդրի արդյունք է։
Երկրորդ հաղորդումը վերաբերել է այլ բնույթի արարքի։
Առերևույթ հանցագործությունների վերաբերյալ նոր տվյալներ ստացվելու դեպքում ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար հանրությանը տեղեկատվություն կտրամադրի դրանց, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության արդյունքների վերաբերյալ։
comment.count (0)