ԱՀԿ դիմելու Կիևի որոշումը չի ստիպի Վարշավային վերացնել հացահատիկի մատակարարման էմբարգոն․ Մյուլլեր |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինան հայցեր է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի դեմ, որոնք արգելել են ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը:

«Կիևն ԱՀԿ շրջանակներում Սլովակիայի, Լեհաստանի և Հունգարիայի հետ խորհրդակցություններ անցկացնելու պահանջներ է ներկայացրել»,- ասված է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ուկրաինան Եվրամիության անդամ երեք երկրների կողմից իրենց միջազգային պարտավորությունների խախտում է տեսնում։

Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը, արձագանքելով Կիևի որոշմանը, հայտարարել է, որ այն չի ստիպի Վարշավային վերացնել ուկրաինական հացահատիկի մատակարարման էմբարգոն, քանի որ դա բխում է Լեհաստանի տնտեսական շահերից։

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին ևս ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայից հացահատիկի ներկրման արգելքի հետ կապված իրավիճակը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը ճիշտ չի համարում ճնշում գործադրել Եվրոպայի երկրների վրա իրենց ինքնիշխան որոշման պատճառով:

Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն էլ հայտարարել է, որ իր երկիրը 30 օրով կերկարաձգի ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ներկրման արգելքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով