Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի կրակը եւ վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է Բերբոքը։ Գլխավոր խնդիրը, նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության պաշտպանությունն է․ «Դա նաեւ այնտեղ տեղակայված ռուսական զինվորների խնդիրներն է»,- շեշտել է նա։
Ինչպես կարծում է Բերբոքը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Նախարարը պարզաբանել է, որ Գերմանիան աջակցում է բանակցություններին, որոնք ընթանում են Եվրոպական միության գլխավորությամբ. «Հաշվի առնելով այսօրվա էսկալացիան, սա ավելի արդիական է, քան երբեւէ»,- ընդգծել է Գերմանիայի ԱԳ նախարարը։
comment.count (0)