Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ Հանրապետության հրապարակում վրան են տեղադրելու և չեն հեռանալու այդտեղից այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից։
«Մենք մնալու ենք այստեղ մինչեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ու հեռացմանը հասնելը։ Ես հիմա խնդրում եմ ձեզ՝ ովքեր ունեն այս հնարավորությունը, աջակցել անձամբ ինձ, և կոչ եմ անում 24-ժամյա ռեժիմով անընդհատ մնալ, և հիմա իմ բնակարանը դառնում է այս տարածքը, հիմա խնդրում եմ օգնեք տեղադրել այն վրանը, որտեղ ես մնալու եմ այնքան ժամանակ, մինչեւ ժողովուրդը գա, հավաքվի ու մենք միասին ժողովրդի ճնշմամբ հասնենք փոփոխությունների, որին զուգահեռ մենք խորհրդարանում իրականացնելու ենք իշխանազրկման գործընթաց»,- նշեց Թևանյանը։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)