Եթե ՌԴ-ն ուզում է մնալ տարածաշրջանում, ինչ-որ քայլեր պետք է անի կանխելու սա․ Արմեն Գրիգորյան
00:59 - 20 սեպտեմբերի, 2023

Եթե ՌԴ-ն ուզում է մնալ տարածաշրջանում, ինչ-որ քայլեր պետք է անի կանխելու սա․ Արմեն Գրիգորյան

«Հանրայինին» տված հարցազրույցի ընթացքում Արմեն Գրիգորյանն անդրադարձավ Իրանի հետ շփումներին։

«Իրանի հետ մենք ինտենսիվ կոնտակտի մեջ ենք։ Օրեր առաջ, երբ էսկալացիայի վտանգ կար, վարչապետը խոսել է Իրանի նախագահի հետ, այլ մակարդակներով մենք ինտենսիվ կապի մեջ ենք, եւ Իրանի հետ մեր բոլոր հարցերը քննարկում ենք, եւ կարող եմ պնդել, որ Իրանի հետ մենք ունենք փոխըմբռնում, եւ հասկանում ենք, թե Իրանն ինչպիսի քաղաքականություն է վարում, եւ Իրանն էլ հասկանում է՝ մենք ինչպիսի քաղաքականություն ենք վարում»։

Հարցին, թե ինչ անվտանգային ռեսուրս մենք ունենք, ինչ պետք է անենք, ԱԽ քարտուղարը պատասխանեց.  «Այդ հարցին պատասխանելու համար պետք է վերջին շրջանում հնչող ամենակարեւոր հարցին պատասխանել․ արդյոք ՌԴ լքո՞ւմ է տարածաշրջանը»։

Գրիգորյանի խոսքով՝ ԼՂ-ում սկսել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, էթնիկ զտման եւ ցեղասպանության վտանգ կա, եւ եթե ՌԴ-ն ուզում է մնալ տարածաշրջանում, նա ինչ-որ քայլեր պետք է անի կանխելու սա։ Եթե չի կանխում, ապա հարցին կարելի է միանշանակ դրական պատասխան տալ այն իմաստով, որ ՌԴ-ն ուզում է լքել տարածաշրջանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել