ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ԵՄ արտաքին արաբերությունների ու անվտագնային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
«Խոսել եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մտադրությունների մասին, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և հստակորեն ուղղված են ԼՂ ժողովրդին իրենց հայրենիքից զրկելուն։ Միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԵՄ-ն պետք է հրատապ գործողություններ ձեռնարկեն՝ կանխելու դա»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի (Թվիթերի) միկրոբլոգում։
comment.count (0)