Ռուսաստանի Դաշնությունը ընդունում է, որ այժմ Ղարաբաղում տիրող իրավիճակը Ադրբեջանի ներքին խնդիրն է։ Ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
«Իհարկե, Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է։ Իսկ Ադրբեջանը գործում է իր տարածքում, որը ճանաչված է Հայաստանի ղեկավարության կողմից»,- հավելել է Պեսկովը։
Պեսկովը նշել է նաև, որ Էթնիկ զտումների մասին խոսելու պատճառ դեռ չկա։ Եվ դրա համար կան ուղիղ շփումներ, որոնց ընթացքում մենք փոխանցում ենք մեր հնարավոր մտահոգությունները։
«Մենք Բաքվից հայտարարություններ ենք լսում, որ թիրախում են միայն ռազմական օբյեկտները: Եվ որ նրանք չեն թիրախավորում քաղաքացիականները: Մենք ցանկանում ենք հուսալ, որ դա ճիշտ է»,- ասել է Կրեմլի խոսնակը:
comment.count (0)