Ադրբեջանի ՊՆ-ն ցավակցել է ռուսական կողմին՝ Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողների զոհվելու կապակցությամբ։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ ասված է․
«Սեպտեմբերի 20-ին Ճանկաթաղ բնակավայրի մոտ գնդակոծվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «ՈՒԱԶ Պատրիոտ» ավտոմեքենա, ինչի հետեւանքով ողբերգականորեն զոհվել են ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներ։
Տեղի ունեցածի բոլոր պատճառները պարզելու նպատակով տեղում համատեղ աշխատում են Ադրբեջանի եւ Ռուսաստանի քննչական մարմինները։
Խորապես ցավակցում ենք ՌԴ ՊՆ ղեկավարությանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
comment.count (0)