nqacbfeeebbjnpl7

Սերբիայի նախագահը հայտարարել է, որ երկու շաբաթից հրաժարական կտա | news.am

news.am Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շաբաթ օրը հայտարարել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում հրաժարական կտա, երկրում կանցկացվեն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, հայտնել է Reuters-ը։

«Ես ընդամենը մի քանի շաբաթ նախագահ կլինեմ, իսկ հետո հրաժարական կտամ», – երկրի մայրաքաղաք Բելգրադում իշխանամետ հանրահավաքում իր կողմնակիցներին ասել է Վուչիչը։

Վուչիչի երկրորդ և վերջին ժամկետը պետք է ավարտվեր 2027 թվականի կեսերին։

Վուչիչը հայտարարել է, որ կօգնի իր Սերբական առաջադիմական կուսակցությանը հաղթել նախագահական ընտրություններում և արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք նույնպես ի սկզբանե նշանակված էին 2027 թվականին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն