armeniasputnik.am: Այսօր երեկոյան Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրած 46 անձ ոստիկանական բաժանմունքներ է տարվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։
Ինչ վերաբերում է քիչ առաջ Երևանի Հանրապետության հրապարակից բերման ենթարկված քաղաքացիներին, ոստիկանությունից հայտնեցին, որ առայժմ թիվը հայտնի չէ. ավտոմեքենաները դեռ ոստիկանական տեղամասեր չեն հասել։
comment.count (0)