Արցախի հարցով հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստին ելույթ ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ ԱԳ նախարարը նախ շնորհակալություն հայտնեց ԱԽ-ին՝ հրատապ նիստը գումարելու և ԼՂ-ում անվտանգության և մարդասիրական իրավիճակը քննարկելու համար, որի պատճառ դարձավ Ադրբեջանի՝ ոչ մի կերպ չսադրված, լավ պլանավորած ռազմական հարձակումը։
ԱԳ նախարարի ելույթը ներկայացնում ենք ստորև․
«Մինչ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը շարունակվում է, և միջազգային հանրության բոլոր անդամներն այստեղ հավաքված փնտրում են աշխարհում խաղաղության, անվտանգության պահպանման ուղիներ, մինչ բոլորս խոսում ենք ուժի կիրառումը դատապարտելու հրամայականի մասին՝ կանխելու համար մարդկանց ձեռքով մարդկային զորքերի հանգամանքը, մինչ մեզնից յուրաքանչյուրն այստեղ է գալիս խաղաղության գործին մասնակից լինենլու համար, մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը նախաձեռնեց հերթական մեծամասշաբ հարձակումը ԼՂ ժողովրդի նկատմամբ՝ կոպտորեն խախտելով 2020-ի նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և միջազգային իրավունքի նորմերը։
ԼՂ բառացիորեն ողջ տարածքը՝ Ստեփանակերտը և այլ քաղաքներ ու բնակավայրեր, ինտենսիվ և առանց տարբերազատման ռմբակոծվում էին հրթիռներով ծանր հրետանիով, մարտական ԱԹՍ-ներով և ավիացիայով, այդ թվում՝ արգելված կլաստերային զինամթերքով։ Հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունն ապացուցում են, որ մտադրությունը ԼՂ հայկական բնակչության էթնիկ զտումն ավարտին հասցնելն է:
Այսպիսի մեծամասշտաբ ռազմական գործողության հետևանքներն հստակ երևան են հանում դրանց ծանր բնույթը։ Չնայած որ դրանք շատ նախնական տվյալներ են, քանի որ քաղաքացիական և կարևորագույն ենթակառուցվածքների (էլեկտրակայաններ, հեռախոսաին մալուխներ, կայաններ և ինտերնետային սարքեր) նկատմամբ թիրախային հարձակումների պատճառով բնակչությունը կտրված է իրարից և չի կարողանում իրական ժամանակում ներկայացնել տեղում իրավիճակը։ Բացի այդ, ադրբեջանական զորքերը վերահսկում են ԼՂ հիմնական ճանապահները, ինչի պատճառով անհնար է այցելել և տեղեկություններ ստանալ տեղում իրավիճակի մասին: Այս պահի դրությամբ զոհերի հաստատված թիվը ավելի քան 200 է, վրավորների թիվը՝ ավելի քան 400, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության, կանանց և երեխաների շրջանում, ինչը նաև այսօր ընդունվել է Ադրբեջանի արտգործնախարարության կողմից։ Ավելի քան 10 հազար մարդ այդ թվում՝ կանայք, երեխաներ և տարեցներ, հարկադրաբար տեղահանվել է, նրանք այժմ մնացել են բաց երկնքի տակ՝ առանց սննդի և գոյատևման այլ պայմանների։ Հազարավոր ընտանիքներ բաժանված են իրարից: Սրան գումարեք 2020 թ․ պատերազմի հետևանքով։ մոտ 20 հազար անձ տեղահանված անձանց՝ հասկանալու համար տեղում այն ահռելի մարդասիրական կարիքները:
Մարդիկ շարունակում են սովամահ լինել 10-ամսյա շարունակվող շրջափակման պատճառով, առողջապահական համակարգը պարալիզացված է, հիվադանոցները չունեն էլետրաէներգիա, դեղորայքի ծանրագույն պակաս կա։ Մարդիկ զրկված են անգամ առաջին օգնություն ստանալու հնարավորությունից։ Առանց վառելիքի շտապ օգնության մեքենաները չեն կարողանում վիրավորներին հիվանդանոցներ հասցնել։
Լեռնային Ղարաբաղից ստացվող լուսանկարներն իսկապես շոկային են. առանց տանիքի և սննդի մնացած կանայք, երեխաները, տարեցներ, մայրեր, որոնք հուսահատ կերպով փորձում են գտնել իրենց կորած երեխաներին, լաց լինող կանայք, որոնք վախենում են, որ ադրբեջանցիները կարող են բանտարկել իրենց ամուսիններին։ Դժվար է հավատալ, որ այս ամենը տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր միջազգային հանրության աչքի առաջ՝ 21-րդ դարում: Սոցիալական մեդիան լիքն է ԼՂ հայերով, որոնք փնտրում են իրենց երեխաներին կամ բարեկամներին: Երեխաները, որոնք հանկարծ հայտնվել են ապաստարաններում կամ անգամ փողոցներում, շարունակում են լաց լինել և ծնողներին խնդրել, որ իրենց տուն տանեն՝ հրաժարվելով ընդունել, որ իրենք այլևս տուն չունեն։
Հրետակոծության ժամանակ ԼՂ բնակավայրերից մեկում անհայտ կորել է 8-ամյա մի տղա, նրա 10 տարեկան եղբայրը սպանվել է, և անգամ հնարավոր չի եղել նրա մարմինը հանել գյուղից, մյուս եղբայրը ստացել է մարմնական վնասվածքներ։ Սրանք բազմաթիվ դեպքերից ընդամենը օրինակներ են։ Ադրբեջանի աչքերում այս երեխաներն ահաբեկիչներ են, և Ադրբեջանի գործողությունները, հրթիռները զրահապատ մեքենաները, հրետանին և անօդաչուներն ուղղված են եղել այս երեխաների, նրանց ծնողների և պապիկ-տատիկների դեմ։
Սոցիալական ցանցերի ադրբեջանական սեգմենքը լի են կոչերով՝ գտնելու անհայտ կորած երեխաներին և կանանց, բռնաբարելու նրանց, կտրելու վերջույթները և կերակրելու շներին։ Ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում՝ տարածում են ԼՂ հայ կանանց պրոֆիլները՝ խաղադրույք կատարելով, թե ում են այդ կանայք բաժին ընկնելու, որ բռնաբարեն, երբ նրանք հայտնվեն ադրբեջանական հսկողության ներքո։
Սա կանխատեսելի էր, նշաններն ակնհայտ կային։ Մենք, երկար ժամանակ է, ինչ ահազանգում էինք։ Միջազգային հանրությունը հրաժարվում էր բավարար լրջորեն վերաբերվել այս ամենին։ Ներկայիս ագրեսիան գագաթնակետն է Լաչինի միջանցքի՝ 10 ամիս շարունակված շրջափակման և ԼՂ ժողովրդի հարկադիր սովի:
Սննդի, վառելիքի, դեղորայքի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ անհրաժեշտ ապրանքների սուր պակասով պատճառով ԼՂ խոցելի բնակիչներն արդեն իսկ մարդասիրական աղետի եզրին էին կանգնած։ Միամտություն կլիներ կարծել, թե այդ ամենը ճշգրտորեն պլանավորված չի եղել՝ նախքան անմարդկային շրջափակման ինստիտուցիոնալացումը, որի նպատակն էր կոտրել ԼՂ բնակիչների կամքն ու դիմադրելու կարողությունը, իրենց նախնիների հայրենիքում իրենց կյանքը շարունակելու կարողությունը։ Ադրբեջանական ագրեսիան, որը ծավալվեց բարբարոսաբար, դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակիչներին և ենթակառուցվածքները, այս ողբերգության վերջին արարն էր, որի նպատակը ԼՂ ժողովրդի հարկադիր տեղահանությունն է։ Երբ Ադրբեջանն արգելափակեց Լաչինի միջանցքը, և մենք 2022թ. դեկտեմբերին ԱԽ հրատապ նիստ հրավիրեցինք, այս Խորհուրդը ձախողեց համարժեք արձագանք տալ: Երբ Արդարադատության միջազգային դատրանը 2022-ի փտրվարին և 2023թ. հուլիսին իրավական պարտադիր որոշումներ ընդունեց, իսկ Ադրբեջանը դրանք չհարգեց, այս Խորհուրդը՝ որպես բարձրգույն մարմին,որի նպատակն այդ դատարանի որոշումների կատարումն պահովելն է, ձախողեց համարժեք արձագանք տալ: Երբ ապրիլին Ադրբեջանը անօրինական անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում, իսկ հետո սկսեց մարդկանց առևանգել, ադ թվում՝ նրանց, ովքեր միջազգային մարդասիրական իրավունքի ներքո են, միջազգային հանրությունը ձախողեց համարժեք միջոցներ ձեռնարկել։ Երբ Հայաստանը կրկին կոչ արեց ՄԱԿ ԱԽ ևս մեկ հրատապ նիստ գումարել օգոստոսի 23-ին՝ զգուշացնելով փխրուն անվտանգութային ու մարդասիարական իրավիճակի մասին և կոչ անելով Խորհրդին իր գործիքակազմի միջոցով լուծել բոլոր խնդիրները և մոռացության չմատնել ԼՂ ժողովրդին, այս Խորհուրդը ձախողեց համարժեք արձագանք տալ:
Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիային նախորդած օրերի ընթացքում, երբ Հայստանն ահազանգում էր Ադրբեջանի կողմից ուժի գործադրման հավանականության մասին և կոնկրետ միջոցներ գործողություններ էր պահանջպւմ կանխելու համար այս սցենարը, միջազգային հանրությունը կասկածամտությամբ արձագանքեց մեր նախազգուշացմանը: Այժմ, երբ Ադրբեջանն արդեն վերսկսլ է ուժի գործադրումը ԼՂ ժողովրդի նկատմամբ, երբ այս մարդիկ հարկադիր տեղահանության են ենթարկվում իրենց տներից, և վտանգ կա, որ հարկադրաբար կտեղահանվեն իրենց հայրենիքից, երբ շատերը, ովքեր վերջին 30 տարիներին պաշտպանել են իրենց ընտանիքները, իրենց հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքը, այսօր զանգվածային ձերբակալությունների և քերական հետապնդումների վտանգի առջև են կանգնած, երբ այնպիսի իրավիճակում ենք, որում այլևս էթնիկ զտման քաղաքանության և զանգվածայյին ոճրագործությունների ո՛չ թե մտադրությունն է, այլ հստակ, անհերքելի ապացույցներ, ՄԱԿ ԱԽ-ն պարտավոր է քայլեր ձեռնարկել։
Չնայած մենք ընդունեցին ադրբեջանական կողմի բոլոր պահանջները՝ արյունահեղությունը դադարեցնելու նպատակով և այսօր բանակցություններին գնալու նպատակով, ԼՂ ժողովուրդը կրկին հարձակումների ենթարկվեց տարբեր տրամաչափի զենքերով և ականներով՝ այդպիսով ստիպելով քաղաքացիական բնակչությանը ևս մեկ անգամ ապաստան փնտրել նկուղներում։ Մենք համարում ենք, որ նման հարձակումները և հետագա հալածանքը շարունակվելու են, եթե միջազգային հանրությունը հստակ գործողություններ չձեռնարկի։
Ի դեպ, վերը նշված պահանջների մասին․ ես կցանկանայի շատ հստակ և աներկբայորեն նշել, որ ՀՀ-ն չի՛ մասնակցել այդ քննարկումներին, և մենք վճռականորեն վերահաստատում ենք, ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ որևէ ռազմական անձնակազմի ներկայության մասին պնդումները չեն համապաատսխանում իրականությանը։ Այդ փորձի մեջ մենք տեսնում ենք որոշ դերակատարների մտադրություն՝ ՀՀ-ին ներքաշելու ռազմական գործողությունների մեջ՝ այդ կերպ մարտական գործողուոյթւոնները մեր ինքնիշխան տարածք տեղափոխելու համար։ Հայաստանի դիրքորոշումը հաստատակամորեն մնում է նույնը․ մենք պե՛տք է կառուցենք խաղաղ հարաբերություններ՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, որը որևէ կերպ չի՛ կարող սխալ մեկնաբանվել և անցաթուղթ դառնալ ԼՂ-ում զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների համար։ ԼՂ հայկական բնակչության իրավունքերը և անվտանգությունը պետք է հավուր պատշաճի միջազգայնորեն երաշխավորվեն և պահպանվեն։
Եվս մեկ կարևոր ասպեկտ կա մասնակից կողմերի առումով․ ինչպես նշեցի, ձեզնից ոմանք իրենց հայտարարություններում դեռ շարունակում եք ընդհանուր կոչեր անել հակամարտության կողմերին։ Այս մոտեցումը և այս եզրութաբանությունն այլևս կիրառելի չէ և տեղին չէ․ այլևս չկան հակամարտության կողմեր, կան ոճրագործներ և զոհեր, այլևս չկա հակամարտություն, կա ոճրագործության իրական սպառնալիք։Արդյո՞ք դեռ հնարավոր է այն կանխել հիմա․ մենք այստեղ ենք, քանի որ հավատում ենք դրան, քանի որ մենք դեռ հավատ ունենք մարդկայնության նկատմամբ, միջազգային իրավունքի և հազարավոր մարդկանց կյանքի վտանգման պարագայում վճռական քայլեր կատարելու ԱԽ կարողության նկատմամբ։
Պարո՛ն նախագահ, այս ամենի ֆոնին կրկին և կրկին կոչ եմ անում ԱԽ-ին իր հուսալիությունն ու հեղինակությունն օգտագործելով՝ իրականացնել հետևյալ հրատապ միջոցառումները.
Վերջում, թույլ տվեք նշել, որ այսօր մենք նշում ենք ՀՀ անկախության օրը։ Եվ լույլ տվեք շնորհավորել իմ հայրենակիցներին այս շատ կարևոր և խորհրդանշական տոնի առթիվ. «Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» (շնորհավորանքը հնչում է հայերեն-խմբ․)»։
comment.count (0)