Անհնազանդության ակցիաներ Երեւանում․ բերման է ենթարկվել Անդրանիկ Թեւանյանը
09:19 - 22 սեպտեմբերի, 2023

Անհնազանդության ակցիաներ Երեւանում․ բերման է ենթարկվել Անդրանիկ Թեւանյանը

Այսօր՝ սեպտեմբերի 22-ի առավոտից, Երեւանում մեկնարկել են անհնազանդության ակցիաներ, որոնց շրջանակում քաղաքացիները փակում են Երեւանի տարբեր փողոցներ։ 

Այս պահին փակ է Մյասնիկյան պողոտան, որտեղ ծանր խցանում է առաջացել․ խցանման մեջ է նաեւ պարեկային ծառայության մի մեքենա։

Ցուցարարների մի խումբ ինքնագլորներով փակել էր նաեւ Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկը, սակայն քիչ անց ոստիկանները հեռացրին դրանք՝ բացելով ճանապարհը։

Մեկ այլ խումբ ցուցարարներ էլ փակել էին Սարյան փողոցը, բայց ոստիկանները դարձյալ բացեցին այն՝ ուժ կիրառելով բերման ենթարկելով ակցիայի մասնակիցներից ոմանց, այդ թվում՝ Անդրանիկ Թեւանյանին։

Հիշեցնենք՝ վերջինս երեկ՝ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ զանգվածային անհնազանդության ակցիաների կոչ էր արել՝ հորդորելով ժամը 10։00-ից լինել Կառավարության շենքի մոտ՝ թույլ չտալու, որ Կառավարության՝ ժամը 11։00-ի նիստը կայանա։

Նշենք, որ Կառավարության շենքն արդեն իսկ շրջապատված է ոստիկանության մեծաթիվ ուժերով։

Հանրապետության հրապարակում այս պահին իրավիճակը հանդարտ է։

 

Լուսանկարը՝ Infocom-ի

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել