Նարեկ Մալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Ներկայացվել է Նարեկ Մալյանին կալանավորելու միջնորդություն, որը քննության կառնվի այսօր՝ սեպտեմբերի 22-ին ժամը 18:00-ին Երևանի դատարանի «Ավան» նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20)։ Դատավոր՝ Մասիս Մելքոնյան»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20-ին Մալյանը ձերբակալվել էր ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կասկածանքով։ Հոդվածը սահմանում է քրեական պատասխանատվություն ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու համար։
Ըստ փաստաբանի՝ ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարել էր. «Ինչ արել եմ՝ լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու»։
comment.count (0)