Հանրապետության հրապարակում ընթանում է հանրահավաք, որտեղ ելույթ են ունենում Ազգային կոմիտեի անդամները։
Ազատության հրապարակում էլ հանրահավաք է անցկացնում Ազգային-ժողովրդավարական բևեռը։
Թևանյանը հանրահավաքին հայտարարեց, որ հիմա 4 ուղղությամբ անհնազանդության ակցիաներ են իրականացնելու՝ դեպի Ամիրյան փողոց, «Ռոսիա» կինոթատրոն, Աբովյան-Նալբանդյան և դեպի քաղաքապետարան։ Անհնազանդության գործողությունները կավարտվեն 9։30։
Թևանյանը քաղաքացիներին կոչ արեց բախումներ չունենալ ոստիկանության հետ, իսկ ոստիկաններին՝ բռնություն չկիրառել մասնակիցների նկատմամբ։
«Արցախի ու ՀՀ անվտանգության ապահովման համար կարևորագույն նախապայման է Հայաստանի իշխանության փոփոխությունը։ Մենք իհարկե, մեզ համար որպես այլընտրանքային իշխանություն խնդիրներ, ծրագրեր ենք ձևակերպում ու լուծումներ պատկերացնում, բայց Արցախին օգնելու համար պետք է իշխանությունը գործողություն անի, քանի որ իշխանությանն է պատկանում այդ դերակատարումը, ու քանի որ մենք չունենք հնարավորություն դա անելու, դրա համար ենք ասում, որ մեր գլխավոր խնդիրը այստեղ իշխանափոխությունն է»,- իր ելույթում ասաց Թևանյանը։
Խոսելով վաղվա անելիքների մասին՝ Թևանյանը նշեց, որ արդեն կազմակերպված խմբերը Երևանի ու մարզերի տարբեր հատվածներում, տարբեր ժամերի իրականացնեն հետևյալ 3 տիպի գործողությունները՝
«հավաքներ՝ համեմատաբար լայն մասշտաբով, քարոզչություններ այն քաղաքացիների համար, որոնք, միգուցե, «չեն խորացել այս իրավիճակի մեջ»,
2-րդը՝ երթեր, փողոց փակել, այլ գործողություններ փողոցներում, պուրակներում,
այն խմբերը, որոնք դեռ պետք է ինքնակազմակերպվեն, վաղը իրենց համար թող լինի կազմակերպչական գործողությունների օր», - նշեց Թևանյանը։
comment.count (0)