Եվրամիությունն իր միջնորդական ծառայություններն է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին. Լավրով |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է Հարավային կովկասում զարգացումների մասին:
 
Սերգեյ Լավրովը հերթական անգամ հայտարարել է, որ Բրյուսելը, նրա խոսքով, միջնորդական ծառայություններն է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին և Վաշինգտոնի հետ ապակայունացնում Հարավային Կովկասում իրավիճակը։
 
«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները լուծել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, վստահության ամրապնդման ժամանակը։ Այդ գործընթացին ամեն կերպ կնպաստեն ռուս խաղաղապահները»,- ասել է Լավրովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով