armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով սեպտեմբերի 23-ին Մարտակերտից Ստեփանակերտ են տեղափոխվել սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած անձինք:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Մարտակերտից Կարմիր խաչի միջոցով վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ, հաստատել է, որ 17 վիրավոր է տեղափոխվել։
comment.count (0)