Վերջին օրերին մենք կրկին տեսել ենք անթույլատրելի հանցագործություններ և ռազմական գործողություններ։ Փոքրամասնությունների, և հատկապես մի շարք քրիստոնյաների իրավունքները ամբողջովին խախտվել են։ Այս մասին TF1 և France 2 լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով ԼՂ-ում իրավիճակին։
«Ուստի, թույլ չտալու համար, որ դա շարունակվի, մենք անում ենք և կշարունակենք մարդասիրական մոբիլիզացիան, որպեսզի օգնենք Լեռնային Ղարաբաղում գտնվող բնակչությանը և օգնության հասնենք նրանց սննդի և անհրաժեշտ օգնության հարցում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան այսօր շատ աչալուրջ է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում, քանի որ այժմ դա է վտանգված։ Պետք է շատ հստակ լինել։
«Այսօր մենք ունենք Ռուսաստան, որն Ադրբեջանի հանցակիցն է, Թուրքիա, որը միշտ աջակցել է նրա մանևրներին և եղել է Հայաստանի սահմաններին սպառնացող անխոչընդոտ ուժ»,- ասել է Մակրոնը։
comment.count (0)