Ֆրանսիան պատրաստ է հրատապ օգնության միջոցներ ուղարկել ԼՂ. Կոլոննա |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X-ի իր էջում գրառմամբ հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է հրատապ օգնության միջոցներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

«Լեռնային Ղարաբաղ. իմ բոլոր մտքերն այսօր երեկոյան վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է արտակարգ միջոցներ ուղարկել: Ադրբեջանը պետք է ապահովի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի է ունեցել խոշոր պայթյուն, որի հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Նախնական տվյալներով՝ վիրավորների թիվն անցնում է 200-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով