Ուղղաթիռների կարիք կա. ԱԻ փոխնախարար Արա Նազարյան |news.am|
15:28 - 28 հոկտեմբերի, 2019

Ուղղաթիռների կարիք կա. ԱԻ փոխնախարար Արա Նազարյան |news.am|

news.am: Առաջացած սպառնալիքներին պատշաճ արձագանքելու համար ԱԻՆ հնարավորությունների բարձր մակարդակն ապահովելու նպատակով նախարարությունն ակտիվորեն համագործակցում է Ճապոնիայի կառավարության հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը:

Նրա խոսքով՝ ճապոնական կողմը հրդեհների դեմ պայքարի համար 15 մլն դոլարի չափով տեխնիկա է տրամադրել հայ փրկարարներին:

«Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի աջակցությամբ փոխանցվել է 36 միավոր տեխնիկա: Նման ծրագրերը, որոնք մեծ գումարներ են պահանջում, մենք իրականացնում ենք դոնորների միջոցով»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ ուղղաթիռների կարիք կա, եւ դրա համար պետք է 2 հանգամանք հաշվի առնել՝ փրկարարական ու հրդեհաշիջման տեսանկյուններից: Եվ եթե հրդեհաշիջման տեսանկյունից կարող է արդյունավետ չլինել, ապա փրկարարական առումով կարիքը կա՝ նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել