ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը շատ մտահոգված է տարածաշրջանում վերջին իրադարձությունների հետևանքով մարդկանց տեղահանմամբ դեպի Հայաստան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Առաջին հերթին անհրաժեշտ է, որ տեղահանված բնակիչների իրավունքները պաշտպանվեն, և նրանք ստանան պարտադիր մարդասիրական աջակցություն, ինչպես նաև պաշտպանություն փախստականների մասին օրենքի ներքո։ Այս պահին մենք ներգրավված չենք հումանիտար իրադրության մեջ»,- ասել է նա։
Նա նշել է, որ Հայաստանի հարավում են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի խմբերը, գրասենյակն ուշադիր մշտադիտարկում է իրավիճակը։ Նա նաև նաև հավելել, որ Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը Հայաստանի հարավում ներկայացուցիչներ չունի։
«Մենք նաև հումանիտար օգնություն ենք տրամադրում Հայաստանին, այդ թվում՝ անկողնային պարագաներ, նախապատրաստված են այլ մատակարարումներ ևս։ ՄԱԿ ՓԳՀ-ն աջակցություն ցուցաբերելու հարցում առաջատար է»,- ասել է Դյուժարիկը։
Հարցին, թե տեղյա՞կ է՝ ՄԱԿ-ի քանի աշխատակից կա Սյունիքում, և արդյո՞ք ՄԱԿ-ը պատրաստվում էր իր ռեսուրսները և մարդկանց ուղարկել հենց ԼՂ, Դյուժարիկը պատասխանել է․ «Մենք, եթե իմ հիշողություն ինձ չի դավաճանում, ինչը սովորաբար լինում է, մոտ 400 աշխատակից ունենք ամեն երկրում։ Ինչ վերաբերում է տարբեր տարածքներ այցերին, տեղի մեր կոորդինատորները և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կապի մեջ են կառավարությունների հետ՝ հասանելիություն ստանալու համար»։
comment.count (0)