Մարությանը դեմ չէ «Հանրային ձայնի» պայմանին, սակայն ինքը չի կարողանա վարչության պետ նշանակել․ պետք է հայտարարվի մրցույթ
19:56 - 27 սեպտեմբերի, 2023

Մարությանը դեմ չէ «Հանրային ձայնի» պայմանին, սակայն ինքը չի կարողանա վարչության պետ նշանակել․ պետք է հայտարարվի մրցույթ

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց նաեւ Երևանի ավագանու ընտրություններից և նշեց՝ սա, իհարկե, կարեւոր թեմա չէ, ոչ մեկը չի էլ ուզում խոսել դրա մասին, սակայն օրենքը պարտադրում է, որ արդեն մի քանի օրից առաջին նիստը լինի, որտեղ պետք է լինի Երևանի քաղաքապետի ընտրությիւնը։

Նա հիշեցրեց իր առաջարկը, ըստ որի՝ ընդդիմադիր ուժերը անկախ քաղաքական հայացքներից պետք է ընտրեին մեկ ընդդիմադիր թեկնածու ու այդպիսով զրկեին իշխանությանը վերարտադրվելու հնարավորությունից։

Նա նշեց, որ առաջարկին չի արձագանքել «Հանրապետություն» կուսակցությունը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ իրենք միանում են ՔՊ-ին։

«Անգամ եթե միանան, ապա միասին ունենում են 32 մանդատ, իսկ քաղաքային իշխանուլյունը ձևավորելու համար հարկավոր է 33, որն ունի այսպես ասած «իրական ընդդիմությունը»։

«Մայր Հայաստան» դաշինքը համաձայնել է տալ իրենց ձայները այդ միասնական թեկնածուրին առանց որևէ նախապայմանի։ Իրենց մաիկ ասելիքն այն էր, որ իրենք ուզում են լսել, որ այդ քաղաքական ուժը ուզում է, որ իշխանափոխություն լինի, այսինքն՝ ոչ միայն քաղաքային։ Բնականաբար, մենք դրա մասին բազմիցս հայտարարել եմ, հիմա ևս մեկ անգամ ասում եմ, որ մեր թիմը կարծում է, որ պիտի լինի իշխանափոխոպթյուն։

«Հանրային ձայնը» հայտարարեց, որ համաձայն են, սակայն այն պայմանով, որ վերահակողության վարչության պետի պաշտոնը տրվի իրենց կուսակզությանը։ 

Բացարձակ դեմ բան չունենք այստեղ, միակ բանը որ այստեղ մեզ խանգարում է, ի դեպ մեզ ձեռք կտա, որ լավ, պրոֆեսիոնալ մեկը գա ղեկավարի, բայց քանի որ վարչության պետը, ինքնին համայնքային ծառայող է, քաղաքապետը չի կարող նշանակել, լինում է մրցույթ և այդ մրցույթի շնորհիվ նոր ընտրվում է վարչության պետ։

Նա ընթերցեց համապատաախան օրենքը, ապա նշեց՝ չեն կարող այս պաշտոնը խոսք տալ, որևէ քաղաքական ուժի։ Նա ասաց, որ եթե ունեն լավ մասնագետ, որը կկարողանա գլուխ հանել ու լավ ձեւով վերահսկել համակարգը, թող գա, մասնակցի մրցույթին, հաղթեք այն, մեծ հաճույքով կնշանակենք։ Մարությանը նշեց՝ կխնդրի նաև, որ ստուգումները սկսեն հենց իրենից։ Դրա հետ կապված, Մարությանի խոսքով, իրենց մասնագետները հետաքրքիր լուծում են գտել․ այն է՝ ստեղծել Ավագանու քննող հանձնաժողով, որը պետք է ստեղծվի որևէ խմբակացության, այդ դեպքում՝ «Հանրային ձայնը» կուսակցության պահանջով, իսկ նախագահն էլ կլինի այդ կուսակցությունից։ 

Մարությանը նշեց՝ այդ հանձնաժողովի օգնությամբ կարող են ստուգել այն ամենը ինչ կուզեն, բոլոր փաստաթղթերը կտրամադրվեն, իր կողմից էլ հանձնարական կլինի՝ հատուկ ուշադրություն տրամադրվի այդ հանձնաժողովին։ Այդ հանձնաժողովը իր գործունեության արդյունքների մասին եզրակացությունը ներկայացնելու է Ավագանու նիստում․ այսինքն՝ բացի ստուգելուց, կարող են նաև հանրային ձևով ներկայացնել և բոլորն էլ կիմանան այդ մասին։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել