Երեկ կեսգիշերին մարդասիրական բեռը Ֆրանսիայից հասել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընդունել են 5 տոննա բեռը:
Նվիրատվությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղեր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացած մեր հայրենակիցների բուժման համար»,- հայտնում են ԱՆ-ից։
Նշվում է նաև, որ Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին, որոնք օգնում են Հայաստանին այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու հարցում:
comment.count (0)