Բաքուն հայտարարում է 300 հոգու նկատմամբ միջազգային հետախուզման մասին, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի ու Ջալալ Հարությունյանի |azatutyun.am|
13:13 - 01 հոկտեմբերի, 2023

Բաքուն հայտարարում է 300 հոգու նկատմամբ միջազգային հետախուզման մասին, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի ու Ջալալ Հարությունյանի |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, այսօր ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Գյանջայի խաղաղ բնակչության վրա հրթիռակոծությունների և 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակիչների սպանությունների հետ կապված»։ Ադրբեջանի գլխավոր դատախազը հավելել է, որ 300 հոգի հետախուզման մեջ է, նրանցից չորսը ձերբակալված են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել