Ազգային ժողովը 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը։ Դեմ քվեարկեցին 2 ընդդիմադիր խմբակցությունները։
Լիագումար նիստում նախագիծը քննարկվել է այսօր։ Այն ներկայացրել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա ասել է, որ վավերացման նպատակը հիմնականում միտված է Ադրբեջանի կամ նրա զինծառայողների կողմից իրականացված պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսելուն․ «Հուսով ենք, որ այս վավերացման քայլով այն կունենա էական կանխարգելիչ ազդեցություն ՀՀ տարածքում նմանատիպ ծանր հանցագործությունների կատարումը բացառելու եւ կանխարգելելու նպատակով»։
comment.count (0)