ՄԱԿ-ի առաքելության՝ Արցախ այցից մեկ օր առաջ Ադրբեջանը 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ է հատկացրել ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրին
15:37 - 03 հոկտեմբերի, 2023

ՄԱԿ-ի առաքելության՝ Արցախ այցից մեկ օր առաջ Ադրբեջանը 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ է հատկացրել ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրին

Իլհամ Ալիևի սեպտեմբերի 30-ի որոշմամբ Ադրբեջանը երկրի նախագահի՝ 2023 թվականի պետական   բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ է հատկացրել ՄԱԿ-ի ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրին (UN-Habitat):

Հրամանագիրը փաստորեն ստորագրվել է ՄԱԿ-ի առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ այցելության նախորդ օրը։

Ըստ հրամանագրի՝ հատկացումը տրամադրվում է աշխարհում կայուն քաղաքների զարգացման ուղղությամբ շահավետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև այս համատեքստում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն աջակցելու համար։

Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրում նաև նշվում է․

«Համաշխարհային ուրբանիզացիայի աճի պայմաններում քաղաքների կայուն, ներառական և անվտանգ զարգացման ապահովումը դարձել է Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների հիմնական նպատակը։ Նախորդ տարիներին Ադրբեջանը սերտորեն համագործակցել է UN-Habitat-ի՝ այս ոլորտում ՄԱԿ-ի առաջատար կառույցի հետ և կարևոր աջակցություն է ցուցաբերել նշված նպատակի իրագործմանը՝ սերտորեն համագործակցելով Զարգացման ծրագրի հետ, որը ՄԱԿ-ի առաջատար կառույցն է։

Պատահական չէ, որ ազատագրված տարածքներում ժամանակակից քաղաքաշինական և վերականգնողական աշխատանքներն իրականացվում են ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակների» նախաձեռնության սկզբունքների հիման վրա։

Երկրների ակտիվ համագործակցությունը քաղաքների կայուն զարգացման համար, որոնք ապագա զարգացման և բարգավաճման հիմնական ուժն են, կարող է կարևոր ներդրում լինել համաշխարհային խաղաղության, անվտանգության և զարգացման գործում»։

Նշենք, որ ՄԱԿ-ի առաքելությայն այցը Ղարաբաղ ղեկավարել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել