ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կրկին ժամանել է Իսրայել․ АFP
 |azatutyun.am|
13:51 - 16 հոկտեմբերի, 2023

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կրկին ժամանել է Իսրայել․ АFP |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր առավոտյան կրկին ժամանել է Իսրայել։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը (AFP)՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտության ղեկավարին մերձավորարևելյան այցի ընթացքում ուղեկցող իր թղթակցին։

Բլինքենն Իսրայել է վերադարձել արաբական վեց երկրների կատարած շրջագայությունից հետո։ «Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղարն այսօր Երուսաղեմում կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ», - հաղորդում է AFP-ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել